Եվրոպա

ԵԽ ղեկավարը կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանից գազ գնող երկրների դեմ

1 րոպեի ընթերցում

ԵԽ ղեկավարը կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանից գազ գնող երկրների դեմ

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան Ֆինլանդիայում կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանից գազ գնող երկրների դեմ: 

«Մենք պետք է ուժեղացնենք մեր ճնշումը Ռուսաստանի վրա՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար։ Սա դյուրին չէ, բայց սա է այն, ինչը մենք պետք է շարունակենք անել՝ նվազեցնել ռազմական գործողություններ իրականացնելու Ռուսաստանի կարողությունը նավթ և գազ վաճառելու հաշվին, և դրա համար մեզ հարկավոր է ուժեղացնել ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այլև երկրորդային պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք նավթ և գազ են գնում ՌԴ-ից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա։

Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ սահմանափակումների 19-րդ փաթեթի նախապատրաստման շրջանակներում քննարկում են այդ թվում երկրորդային պատժամիջոցները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում