Եվրոպա

Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել արագացնել Կիևի համար ամերիկյան զենքի պատվերները

1 րոպեի ընթերցում

Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել արագացնել Կիևի համար ամերիկյան զենքի պատվերները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին կոչ է արել արագացնել Կիևին զենքի ամերիկյան մատակարարումների պատվերներն ու վճարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում 2 միլիարդ եվրոյի ամերիկյան օգնությունը, որի համար վճարել են եվրոպական երկրները, արդեն փոխանցվել է Ուկրաինային՝ «զինամթերքից մինչև առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր»։ 

«Ես կոչ եմ անում բոլոր դաշնակիցներին նպաստել այս և այլ նախաձեռնություններին, որոնք կենսական օգնություն են մատակարարում Ուկրաինային», - մամուլի ասուլիսի տեսանյութն է տարածել Reuters գործակալությունը։

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշում է կայացրել շարունակել զենք և ռազմական տեխնիկա փոխանցել Կիևին, եթե Եվրոպան վճարի այդ մատակարարումների համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում