Թրամփը Սի Ծինփինին, Պուտինին և Կիմ Չեն Ընին մեղադրել է «ԱՄՆ-ի դեմ դավեր նյութելու» համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացվող Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունը, հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «դավեր են նյութում ԱՄՆ-ի դեմ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Թող նախագահ Սին և Չինաստանի հրաշալի ժողովուրդն ունենան հիանալի և անմոռանալի տոնակատարություն։ Խնդրում եմ, իմ ամենաջերմ մաղթանքները փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», - գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև հիշեցրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին ցուցաբերված «հսկայական աջակցության և «թափված արյան» մասին, որպեսզի նրան օգնի ազատություն ձեռք բերել շատ թշնամական օտարերկրյա զավթիչից»։

«Բազմաթիվ ամերիկացիներ են զոհվել՝ պայքարելով Չինաստանի հաղթանակի և փառքի համար։ Հուսով եմ՝ նրանք իրավամբ կմեծարվեն և կհիշվեն իրենց քաջության ու զոհաբերության համար», - գրել է Թրամփը։ 

Սեպտեմբերի 3-ին ավելի վաղ Պեկինում անցկացվել է զինվորական շքերթ՝ նվիրված ​​Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին։

Չինաստան

Չինաստանը մեծ շքերթ է անցկացրել Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակի առթիվ

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում