Իրան

Չինաստանն աջակցում է Իրանին ինքնիշխանության պաշտպանության հարցում. Սի Ծինփին

2 րոպեի ընթերցում

Չինաստանն աջակցում է Իրանին ինքնիշխանության պաշտպանության հարցում. Սի Ծինփին

Պեկինը հարգում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու՝ Իրանի իրավունքը և աջակցում է Իրանին պետական ​​ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Չինաստանը գնահատում է այն, որ Իրանը բազմիցս հաստատել է միջուկային զենք չմշակելու իր պարտավորությունը, և հարգում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու՝ Իրանի իրավունքը», - ասել է Չինաստանի ղեկավարը։

Սի Ծինփինն ընդգծել է, որ Պեկինն «աջակցում է Իրանին իր պետական ​​ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային արժանապատվությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքական բանակցությունների միջոցով իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու հարցում»։

Չինացի առաջնորդի խոսքով՝ չին-իրանական հարաբերությունները դիմացել են անկայուն միջազգային իրավիճակի փորձությանը և շարունակում են կայուն կերպով ու հաջողությամբ զարգանալ։

«Չինաստանը կշարունակի պաշտպանել արդարությունը, նպաստել Իրանի միջուկային խնդրի լուծմանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի օրինական շահերը, և անդադար ջանքեր կգործադրի  Մերձավոր Արևելքում հաստատուն խաղաղության հասնելու համար», - հավելել է Չինաստանի ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում