Հայաստանում բոլոր պետական մարմիններին և կազմակերպություններին գույքը կտրվի ոչ թե անհատույց, այլ վարձակալությամբ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում բոլոր պետական մարմինները, նախատեսվում է, որ պետք է վերադարձնեն իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալության հիմունքներով ստանալու պայմանով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

«Մենք անցում ենք կատարում պետական մարմիններին և կազմակերպություններին պետական գույքի անհատույց տրամադրումից՝ վարձակալական հիմունքներով պետական գույքի կառվարման համակարգին: Սա նշանակում է, որ բոլոր պետական մարմիններին, բոլոր պետական կազմակերպություններին, ՊՈԱԿ–ներին, հիմնադրամներին, ՓԲԸ–ներին և այլ առևտրային կազմակերպություններին պետական գույքը այսուհետ տրվելու է ոչ թե անվճար, այլ վարձակալական հիմունքներով»,-ասաց Առնակ Ավետիսյանը:

Օրենքի ընդունման դեպքում ցանկացած պետական մարմին՝ օրինակ որևէ նախարարություն, յուրաքանչյուր տարի պետք է բյուջետային հայտ ներկայացնի և իր զբաղեցրած գույքի վարձավճարին համապատասխան վարձավճար փոխանցի: 

Ըստ Ավետիսյանի՝ այս բարեփոխումն ապահովելու է բյուջետային ծախսերի մեծ թափանցիկություն, գույքի կառավարման արդյունավետության էական բարձրացում: Նրա խոսքով՝ այդ մոդելը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում: 

«Այս դեպքում և Կառավարությունը, և Ազգային ժողովը, և հանրությունը, թափանցիկ տեսնելով այն ծախսի մակարդակը, որ փաստացի իրականացվում է տվյալ պետական կառավարման մարմինը պահելու, գործունեությունն ապահովելու վրա, օբյեկտիվորեն արդյունավետությանը վերաբերող հարցեր կբարձրացնեն, օրինակ՝ ինչո՞ւ են օգտագործում 1000 քառ մետր տարածք, եթե ունեն 50 աշխատակից, կարո՞ղ է կեսը հետ վերադարձնեն, ինչո՞ւ են զբաղեցնում տարածք հրապարակին հարակից հատվածում»,–ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ փաստացի «բացում են» այդ ծախսերը:

Սահմանվել է ժամկետ, որ մինչև 2027թ. ավարտ բոլոր պետական մարմինները, պետական կազմակերպությունները պետք է հետ վերադարձնեն իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալական պայմանագրերի տեսքով վերակնքելու պայմանով:

Օրենքների նախագծերի փաթեթը հավանություն ստացավ ԱԺ հանձնաժողովում, կքննարկվի լիագումար նիստում: 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում