Աշխարհ

Ֆիցոն ուրբաթ օրը Սլովակիայում կհանդիպի Զելենսկիի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆիցոն ուրբաթ օրը Սլովակիայում կհանդիպի Զելենսկիի հետ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սեպտեմբերի 5-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ երկրի արևելքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին, այդ մասին Ֆիցոն հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում։

Մինչ այդ, Չինաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նշող տոնակատարությունների ժամանակ, Ֆիցոն երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Սլովակիայի վարչապետը Չինաստանում անցկացված շքերթին ներկա միակ ԵՄ առաջնորդն է։

Սլովակիան, ինչպեսև Հունգարիան, վերջին շաբաթներին բազմիցս հայտարարել է «Դրուժբա» նավթամուղով ռուսական վառելիքի մատակարարումների խաթարման մասին։ Երկու երկրներն էլ խնդրել են Եվրահանձնաժողովին ապահովել իրենց էներգետիկ անվտանգությունը։

Ֆիցոն այն քիչ ԵՄ առաջնորդներից է, ով Մոսկվա է այցելել լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում