Աշխարհ

Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Գլոբալ Սումուդ» նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ

1 րոպեի ընթերցում

Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Գլոբալ Սումուդ» նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ

Գազայի հատված ուղևորվող «Գլոբալ Սումուդ» մարդասիրական նավատորմը ստիպված է եղել վերադառնալ Բարսելոնա՝ նավարկելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու առաքելությանը խոչընդոտել են եղանակային պայմանները։ Ուղևորության կազմակերպիչները հավելել են, որ վերադառնալու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նավատորմի երթուղու երկայնքով քամու արագությունը հասել է ժամում 56 կիլոմետրի, ինչը վտանգ է ներկայացնում փոքր նավերի համար։

Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալությունը մեկ օր առաջ նախազգուշացրել էր Կատալոնիայում և երկրի այլ ափամերձ շրջաններում ուժեղ անձրևների և փոթորիկների մասին։

Ըստ տեղեկությունների՝ նավարկությունը հետաձգվել է, սակայն հայտնի չէ, թե երբ այն կիրականացվի։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում