ՇՀԿ երկրների տնտեսությունը մոտեցել է 30 տրիլիոն դոլարի. Սի Ծինփին

1 րոպեի ընթերցում

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների տնտեսության ծավալը մոտեցել է 30 տրիլիոն դոլարի, աճում է կազմակերպության տնտեսական ազդեցությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Շանհայի համագործակցության կազմակերպությունն այսօր դարձել է խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն աշխարհում, որը միավորում է 26 մասնակիցների, որոնք համագործակցում են ավելի քան 50 բնագավառներում՝ միագումար տնտեսական ներուժով, որը մոտենում է 30 տրիլիոն դոլարի», - ասել է նա ՇՀԿ Պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստում:

Ինչպես նշել է Չինաստանի ղեկավարը, չնայած միջազգային ասպարեզում տիրող անկայուն իրադրությանը, ՇՀԿ պետությունները պետք է վճռականորեն առաջնորդվեն «շանհայական ոգով» և շարժվեն առաջ՝ չնայելով «ցնցումներով և վերափոխումներով լի ապագային»:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունենում Թիենծինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Դրան մասնակցում են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին