Չինաստան

Սի Ծինփինը ցանկանում է ընդլայնել ՇՀԿ-ի դերը՝ ստեղծելով Զարգացման բանկ

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը ցանկանում է ընդլայնել ՇՀԿ-ի դերը՝ ստեղծելով Զարգացման բանկ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում հայտարարել է, որ Պեկինը կարագացնի Զարգացման բանկի ստեղծումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  The Associated Press գործակալությունը։

Նա նշել է, որ համաշխարհային իրավիճակի բարդացման պայմաններում ՇՀԿ անդամ պետությունները բախվում են «ավելի դժվար անվտանգության և զարգացման պատասխանատվությունների»։ Սի Ծինփինը խոստացել է առաջիկա երեք տարվա ընթացքում ՇՀԿ անդամներին տրամադրել 1,4 միլիարդ դոլարի վարկեր։ 

The Associated Press-ը նշում է, որ Զարգացման բանկի ստեղծման և վարկեր տրամադրելու վրա շեշտը դնելու միջոցով Չինաստանի ղեկավարը փորձում է ընդլայնել կազմակերպության ազդեցությունը և դերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում