Չինաստանում մեկնարկել է ՇՀԿ երկրների ղեկավարների նիստը

2 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թիենծինում բացել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իր բացման խոսքում Սի Ծինփինը նշել է, որ անդամ երկրները պետք է դիմակայեն Սառը պատերազմի մենթալիտետին և բուլինգի գործելակերպին։ Նա շեշտել է, որ ՇՀԿ-ն դարձել է միջազգային հարաբերությունների նոր տեսակի մոդել՝ ընդգծելով, որ կազմակերպությունը դեմ է արտաքին միջամտությանը։

«Մենք միշտ կանգնած ենք միջազգային արդարության կողքին», - հայտարարել է նա։ 

Սի Ծինփինի խոսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը պետք է ընդլայնի առևտուրն ու ներդրումները։

Նա հավելել է, որ Չինաստանը կաշխատի ՇՀԿ-ի բոլոր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային անվտանգության ֆորումը բարձրացնի նոր մակարդակի։ 

Նիստի բացումից առաջ Սի Ծինփինը զրուցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումից հետո Մոդին X-ում գրել է, որ «միշտ հաճելի է հանդիպել նախագահ Պուտինին»։ 

Սեպտեմբերի 31-ին՝ գագաթնաժողովի առաջին օրը, Մոդին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել էր Սի Ծինփինի հետ՝ նշելով, որ Հնդկաստանը հանձնառու է բարելավելու հարաբերությունները Չինաստանի հետ։ Սի Ծինփինն իր հերթին հայտարարել էր, որ երկու երկրների հարաբերությունները կարող են կայուն լինել և հեռուն գնալ, եթե Պեկինը և Նյու Դելին միմյանց դիտարկեն որպես գործընկերներ, ոչ թե մրցակիցներ։

Սի Ծինփինը նաև հանդիպել է Պուտինի հետ, կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան վերջին շփումները։ 

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ 

Քաղաքականություն

Փաշինյանը և Պուտինն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին