Քաղաքականություն

Փաշինյանը և Պուտինն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Պուտինն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում