Քաղաքականություն

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Թեհրանում ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ հանդիպումից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»–ի իր էջում:

Կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում:

«Հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում: 

Ա.Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում»,–տեղեկացրել է Գրիգորյանը: 

Գրիգորյանն ու Լարիջանին անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում