Աշխարհ

Զելենսկին հաջորդ շաբաթ անկնկալում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հաջորդ շաբաթ անկնկալում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին շտապ բարձրացնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները առաջնորդների մակարդակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունները եվրոպացի առաջնորդների հետ: Ըստ Զելենսկիի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես պետք է մասնակցի այդ բանակցություններին: 

«Մեզ անհրաժեշտ է, որ ճարտարապետությունը բոլորի համար պարզ լինի», - ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է Թրամփին ասել, թե Ուկրաինան ինչպես է դա պատկերացնում: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում