ԲԴԽ-ն հերքում է վարչական դատարանի դատավորների բերման ենթարկելու կամ ձերբակալելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ, հետևաբար միմյանց հրապարակումներն արտատպելու և չճշտված տեղեկություններ տարածելու իմաստ չկա», – գրել է Խաչատրյանը։

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում իրականացվել են խուզարկություններ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ փաստաբան։ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել», – նշել են ՀԿԿ-ից։

Լրատվամիջոցներում ավելի վաղ հաղորդվել էր, որ քննչական գործողություններ են կատարվել Վարչական դատարանի դատավորներ Անի Չիլինգարյանի, Մհեր Պետրոսյանի և Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում։

 

 

 

 

Հայերեն Русский

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ