Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը կնշանակվի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցը կնշանակվի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կնշանակվի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Միացյալ Նահանգներում Հայաստանի՝ այժմ արդեն նախկին դեսպանը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասել է՝ Փաշինյանը։ 

Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահի հրամանագրով օգոստոսի 27-ին հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Նարեկ Մկրտչյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում