Տնտեսություն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն այս տարվա հունվար-հուլիսին աճել է 11.2 հազար տոննայով

1 րոպեի ընթերցում

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն այս տարվա հունվար-հուլիսին աճել է 11.2 հազար տոննայով

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 103 հազար 260 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 92 հազար 838 տոննա։ 

ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է 11.2 հազար տոննայով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Պապոյանը։ 

Նախարարը մանրամասնեց, որ այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 25 տոկոսով աճել է Հայաստանից ծիրանի արտահանումը, 90 տոկոսվ աճել է կեռասի արտահանումը, 60 տոկոսով աճել է դեղձի արտահանումը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում