Արաղչին Լավրովին տեղեկացրել է միջուկային ծրագրի շուրջ եվրոպական եռյակի հետ շփումների մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է «եվրաեռյակի» երկրների իր պաշտոնակիցների հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ շփումների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

«Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լավրովին մանրամասն տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման հարցերի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ իր հեռախոսազրույցի արդյունքների մասին», - նշել են արտգործնախարարությունում:

Ըստ հաղորդագրության՝ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունն այսուհետ էլ ծանրակշիռ ավանդ ներդնելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման և Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման դիվանագիտական ​​ջանքերում: 

«Կայացել է կարծիքների փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի առաջնահերթ հարցեր…. Կողմերը հայտնել են երկուստեք տրամադրվածությունը՝ շարունակելու վստահելի քաղաքական երկխոսությունը և ամրապնդելու համակարգումը դիվանագիտական ​​ծառայությունների գծով», - հավելել են ՌԴ արտաքին քաղաքական ​​գերատեսչությունում։

Կողմերը քննարկել են նաև տարբեր մակարդակներում, առաջին հերթին՝ բարձր մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցը:

Ըստ Tasnim գործակալության՝ Իրանը «եվրաեռյակի» երկրների հետ օգոստոսի 26-ին բանակցություններ կվարի Ժնևում՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով