Քաղաքականություն

Եթե Հայաստանը և Ադրբեջանը իրար վստահեին, որևէ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն պարզապես չէր լինի. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Եթե Հայաստանը և Ադրբեջանը իրար վստահեին, որևէ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն պարզապես չէր լինի. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ շեշտելով փոխվստահության խնդիրը և դիվանագիտության դերը դրա հաղթահարման գործում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի հանրային դիսկուրսում հաճախ հնչում է հարցադրումը՝ «ինչպե՞ս կարելի է վստահել Ադրբեջանին»։ Փաշինյանի խոսքով՝ հենց այդտեղ էլ թաքնված է հիմնական խնդիրը։ 

«Խնդիրը կաթիլ-կաթիլ ինչ-որ վստահություն կառուցելն է: Ես ավելին ասեմ՝ եթե փոխադարձաբար Հայաստանը և Ադրբեջանը իրար վստահեին, որևէ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն պարզապես չէր լինի։ Դիվանագիտությունը անվստահության միջավայրում վստահության ինչ-որ մի փոքր հենման կետ կամ տեսական հնարավորություն ստեղծելն է,- ասել է Փաշինյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում