Մերձավոր Արևելք

Գազայում մեկ օրում սովից առնվազն 11 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Գազայում մեկ օրում սովից առնվազն 11 մարդ է մահացել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 11 պաղեստինցի, այդ թվում՝ երկու երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տվյալները հրապարակվել են Գազայի առողջապահության նախարարության Telegram-ի ալիքում։

Նախարարության տվյալներով՝ թերսնման հետևանքով Գազայի մահացած բնակիչների ընդհանուր թիվը հասել է 300-ի, նրանցից 117-ն անչափահասներ են։

Օգոստոսի 21-ին Գազայի իշխանությունները հայտնել էին, որ 3.5 շաբաթվա ընթացքում Գազայի հատված է մտել մարդասիրական օգնություն տեղափոխող մոտ 2000 բեռնատար, ինչը կազմում է անկլավի բնակչությանը անհրաժեշտ պաշարների ծավալի 15%-ից պակաս։ Վերջին 25 օրվա ընթացքում Գազա պետք է ժամաներ մարդասիրական օգնություն տեղափոխող առնվազն 15000 մեքենա, սակայն Իսրայելը Գազայի հատված թույլատրել է միայն 2187 բեռնատարի մուտքը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում