Տնտեսություն

Օգոստոսին Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար է մտել Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Օգոստոսին Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար է մտել Ռուսաստան

Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար կամ օրական միջինն՝ ավելի քան 101 մեքենա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  

Նախարարը մանրամասնել է, որ օգոստոսի ընթացքում խմիչքներով բեռնված 610 բեռնատար է Հայաստանից Ռուսաստան մտել, մրգերով բեռնված 447 բեռնատար է մտել ՌԴ, պերլիտային ավազով բեռնված՝ 234, բանջարեղենով բեռնված 315, ծառերով և բույսերով բեռնված 141, վերամշակված միրգ-բանջարեղենով բեռնված 84, քարից, գիպսից և նման ապրանքներով բեռնված 75, ձկով բեռնված 68, էլ. և մեխանիկ. սարքավորումներով բեռնված 79, ծխախոտով բեռնված 21, կաթնամթերքով բեռնված 19,  տրիկոտաժով բեռնված 16 և այլն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում