Թուրքիա

Թուրքիան ցանկություն է հայտնել մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Թուրքիան ցանկություն է հայտնել մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը. Զելենսկի

Թուրքիան ցանկություն է հայտնել մասնակցել Ուկրաինային ծովում անվտանգության երաշխիքների տրամադրմանը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

«Թուրքիան վերջին կոալիցիայի ժամանակ վճռականորեն հայտարարեց՝ մենք ցանկանում ենք լինել Ուկրաինայի համար ծովում անվտանգության երաշխիքների մաս», - ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ երաշխիքները պետք է նման լինեն ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին, որի համաձայն՝ դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա։ Նման երաշխիքներն արդյունավետ են, և սա այն արդյունքն է, որն Ուկրաինան ցանկանում է, նշել է Զելենսկին։

Բացի այդ, ըստ նրա, պետք է սահմանվի անվտանգության «հստակ ճարտարապետություն», թե որ երկրներն են այն ապահովում ցամաքում, որոնք՝ օդում, որոնք՝ ծովում։

Զելենսկին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Նրա կարծիքով՝ առանց ԱՄՆ-ի Եվրոպան չէր կարողանա ապահովել «այն հնարավորությունները, որոնք կարող է ապահովել» ամերիկյան աջակցությամբ։

Ռյուտեն հավելել է, որ Կիևի գործընկերները ներկայում մշակում են երաշխիքներ, և որ «երկկողմանի բանակցությունների մեկնարկի» պահին Ուկրաինան կունենա «բարեկամների ուժ, որը կապահովի, որ Ռուսաստանը պահպանի համաձայնագիրը»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում