Չինաստան

Ավելի քան 20 երկրի ղեկավարներ կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 20 երկրի ղեկավարներ կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին

Ավելի քան 20 երկրի ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը:

Նա հայտնել է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Մոնղոլիայի, Կամբոջայի, Մալդիվների, Նեպալի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Ինդոնեզիայի, Լաոսի, Մալայզիայի, Վիետնամի ղեկավարները։

Միջոցառմանը հրավիրված են միջազգային կազմակերպությունների և բազմակողմ մեխանիզմների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ 

Ինչպես հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, Սի Ծինփինը կնախագահի ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստը և «ՇՀԿ պլյուս» նիստը: Չինաստանի ղեկավարը նաև նախատեսում է հանդես գալ հիմնական զեկուցումով: Սի Ծինփինը նաև կկազմակերպի ողջույնի ճաշկերույթ անդամ երկրների ղեկավարների համար: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում