Տնտեսություն

Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 5.9 տոկոս. էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 5.9 տոկոս. էկոնոմիկայի նախարար

Հայաստանում 2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպն առաջին եռամսյակի նկատմամբ արագացել է՝ կազմելով 5.9 տոկոս։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Եթե այս տարվա 1-ին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5,1%-ով, ապա 2-րդ եռամսյակում աճը արագացել է և կազմել 5,9%։ Հիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին, երբ ընդունվում էր այս տարվա բյուջեն, պետբյուջեում ՀՆԱ աճի համար կանխատեսված էր 5,1% աճ»,- գրել է Պապոյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում