Փեզեշքիանի այցի շրջանակներում Հայաստանն ու Իրանը մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր ստորագրեցին

7 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ 

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև ստորագրվեց 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իրանական կողմից՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստորագրվեց ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրանական կողմից՝ Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց։ Հայկական կողմից ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախագահ Սալեյ Ամիդին։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության միջև ստորագրվեց մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհհամադ Աթաբաքը։ 

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, իրանական կողմից՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադևը։ 

Հայաստանի առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության սննդի և դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, իրանական կողմից՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ 

Հայաստանի ազգային արխիվի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից ստորագրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, իրանական կողմից՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Ռայեդ Ֆարիդզադեն։ 

Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից ստորագրեց Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանական կողմից՝ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Մոջաթոլլահ Այուբին։ 

Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից ստորագրեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, իրանական կողմից՝  Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Մոջաթոլլահ Այուբին։ 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության կինոյի հարցերի կազմակերպման միջև ստորագրվեց կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից ստորագրեց Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, իրանական կողմից՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինոմատոգրաֆիայի աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռայեդ Ֆարիդզադեն։ 

Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան

Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան

Մասուդ Փեզեշքիան

Նիկոլ Փաշինյան

Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան

Աբբաս Արաղչի

Աբբաս Արաղչի, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան

Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան

Աբբաս Արաղչի, Մասուդ Փեզեշքիան, Արարատ Միրզոյան

Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան

Սեյեդ Համիդ Փուրմոհամադի, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Գևորգ Պապոյան

Սեյեդ Համիդ Փուրմոհամադի, Մասուդ Փեզեշքիան, Գևորգ Պապոյան

Նիկոլ Փաշինյան, Ժաննա Անդրեասյան

Սեյեդ Մոհհամադ Աթաբաք, Մասուդ Փեզեշքիան

Սեյեդ Մոհհամադ Աթաբաք, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Ժաննա Անդրեասյան

Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան

Սեյեդ Մոհհամադ Աթաբաք, Մասուդ Փեզեշքիան, Ժաննա Անդրեասյան

Ֆարզանե Սադև, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Եղիազար Վարդանյան

Մեհդի Սոբհանի, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Արմեն Գասպարյան

Ռայեդ Ֆարիդզադե, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Արթուր Ստեփանյան

Ռայեդ Ֆարիդզադե, Արթուր Ստեփանյան

Մոջաթոլլահ Այուբի, Մասուդ Փեզեշքիան, Գրիգոր Հակոբյան

Մոջաթոլլահ Այուբի, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Գրիգոր Հակոբյան

Մոջաթոլլահ Այուբի, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Դավիթ Պողոսյան

Մոջաթոլլահ Այուբի, Մասուդ Փեզեշքիան, Դավիթ Պողոսյան

Ռայեդ Ֆարիդզադե, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Դավիթ Բանուչյան

Ռայեդ Ֆարիդզադե, Մասուդ Փեզեշքիան, Նիկոլ Փաշինյան, Դավիթ Բանուչյան

Հայերեն English Español فارسی Русский 中文