Իրան

Փեզեշքիանի այցի շրջանակներում Հայաստանն ու Իրանը մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր ստորագրեցին

5 րոպեի ընթերցում

Փեզեշքիանի այցի շրջանակներում Հայաստանն ու Իրանը մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր ստորագրեցին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ 

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև ստորագրվեց 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իրանական կողմից՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստորագրվեց ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրանական կողմից՝ Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց։ Հայկական կողմից ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախագահ Սալեյ Ամիդին։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության միջև ստորագրվեց մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհհամադ Աթաբաքը։ 

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, իրանական կողմից՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադևը։ 

Հայաստանի առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության սննդի և դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, իրանական կողմից՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ 

Հայաստանի ազգային արխիվի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից ստորագրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, իրանական կողմից՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Ռայեդ Ֆարիդզադեն։ 

Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից ստորագրեց Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանական կողմից՝ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Մոջաթոլլահ Այուբին։ 

Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից ստորագրեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, իրանական կողմից՝  Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Մոջաթոլլահ Այուբին։ 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության կինոյի հարցերի կազմակերպման միջև ստորագրվեց կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից ստորագրեց Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, իրանական կողմից՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինոմատոգրաֆիայի աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռայեդ Ֆարիդզադեն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում