Մակրոնը Շվեյցարիան առաջարկել է որպես Պուտինի և Զելենսկու հանդիպման վայր

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժնևը նշել է որպես  Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպման հնարավոր վայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է TF1-ին տված հարցազրույցում:

Ֆրանսիայի ղեկավարը մերժել է Պուտին-Զելենսկի հանդիպումը Փարիզում անցկացնելու հնարավորությունը, ինչպես եղել էր 2019 թվականին: Նա նշել է, որ իրադրությունն «այլ փուլում է», և որ պահանջվում է գտնել «չեզոք երկիր»: 

«Հնարավոր է Շվեյցարիան, ես հանդես եմ գալիս Ժնևի օգտին: Կամ դա կլինի մեկ այլ երկիր: Անցյալ անգամ երկկողմ խորհրդակցություններն անցկացվել են Թուրքիայում՝ Ստամբուլում», - ասել է նա:

Մակրոնը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի ղեկավարների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնելու հնարավորությունը, որին պետք է հաջորդեն եռակողմ հանդիպումն ԱՄՆ-ի ներկայությամբ և բազմակողմ հանդիպումն՝ ավելի լայն շրջանակի երկրների մասնակցությամբ: 

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում