Զելենսկին հայտնել է, որ տարածքների հարցը կլուծվի իր և Պուտինի միջև

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևի անվտանգության երաշխիքներն, ամենայն հավանականությամբ, կմշակվեն 10 օրվա ընթացքում, իսկ տարածքների հարցը կքննարկվի իր և ՌԴ նախագահի հանդիպման ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Անվտանգության երաշխիքները, հավանաբար, «կբացահայտվեն» մեր գործընկերների կողմից, և ավելի ու ավելի շատ մանրամասներ ի հայտ կգան։ Այս ամենը ինչ-որ կերպ կձևակերպվի թղթի վրա առաջիկա շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում», - ասել է Զելենսկին հանդիպումներից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Օգոստոսի 18-ին կայացած հանդիպմանը Թրամփը Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգները կօգնի երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ ցանկացած համաձայնագրում։

«Կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակ ազդանշան է ուղարկում, որ կլինի այն երկրների շարքում, որոնք կօգնեն համակարգել և նաև կմասնակցեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Ես կարծում եմ, որ սա մեծ քայլ է դեպի առաջ», - ասել է Զելենսկին։

Չնայած Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո խաղաղության համաձայնագիրը դեռ մոտ չի թվում, այնուամենայնիվ, Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր այս հանդիպումը մինչ այժմ «լավագույնն» էր։ 

Նա նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել Ռուսաստանի հետ «ցանկացած ձևաչափով», և որ տարածքային հարցերը կքննարկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ մակարդակով։

«Տարածքների հարցը մենք կթողնենք իմ և Պուտինի միջև», - ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների բաղկացուցիչներից մեկն ամերիկյան զենքի փաթեթն է, «որը հիմնականում ներառում է օդանավեր, հակաօդային պաշտպանության համակարգեր» և այլն։

«Իրականում կա մեր առաջարկներով փաթեթ՝ 90 միլիարդ դոլար արժողությամբ։ Եվ մենք պայմանավորվածություններ ունենք ԱՄՆ նախագահի հետ, որ երբ մեր արտահանումը բացվի, նրանք ձեռք կբերեն ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Սա կարևոր է մեզ համար», - ասել է Զելենսկին։

Եվրոպա

Թրամփը և Զելենսկին «շատ լավ զրույց» են ունեցել. մեկնարկել են եվրոպական առաջնորդների հետ բանակցությունները

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում