Միացյալ Նահանգներ

Թրամփն առաջարկել է Զելենսկիին պատերազմը դադարեցնելու դիմաց հրաժարվել Ղրիմից և ՆԱՏՕ-ի անդամակցությունից

2 րոպեի ընթերցում

Թրամփն առաջարկել է Զելենսկիին պատերազմը դադարեցնելու դիմաց հրաժարվել Ղրիմից և ՆԱՏՕ-ի անդամակցությունից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ինչպես կարող է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերջ տալ իր երկրում շարունակվող պատերազմին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Truth Social-ում ԱՄՆ նախագահը գրել է․ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա, կամ կարող է շարունակել կռվել։ Հիշեք, թե ինչպես ամեն բան սկսվեց։ Ոչ մի վերադարձ Օբամայի հանձնած Ղրիմ (12 տարի առաջ՝ առանց որևէ կրակոցի) և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում»։

Թրամփն առանձին գրառմամբ նշել է նաև, որ օգոստոսի 18-ը, երբ նա Վաշինգտոնում ընդունել է Ուկրաինայի նախագահին և եվրոպական երկրների ղեկավարներին, կարևոր օր է լինելու։ «Վաղը մեծ օր է լինելու Սպիտակ տանը։ Երբեք այսքան շատ եվրոպացի առաջնորդներ միաժամանակ չեն եղել [Սպիտակ տանը]։ Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել նրանց»,- գրել է Թրամփը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 18-ին Զելենսկին Թրամփի հետ կհանդիպի Վաշինգտոնում։ Հանդիպմանը մասնակցելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում