Միացյալ Նահանգներ

Թրամփը մեկնել է Ալյասկա՝ մասնակցելու Պուտինի հետ գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Թրամփը մեկնել է Ալյասկա՝ մասնակցելու Պուտինի հետ գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից մեկնել է Ալյասկայի նահանգի Անքորիջ քաղաք՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ թռիչքը սպասվում էր տեղական ժամանակով 06:45-ին, սակայն ինքնաթիռը Վաշինգտոնից ավելի ուշ է մեկնել։

Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահը Վաշինգտոն կվերադառնա շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ի վաղ առավոտյան, ժամը 04:35-ին։

Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։ Ընդհանուր առմամբ, Թրամփին ուղեկցում է վարչակազմի 16 անդամ։

Անքորիջ մեկնելուց առաջ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր.  «Խաղադրույքները բարձր են»։

Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի կունենա Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Հանդիպման առանցքային թեման ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում