Հայտնի է Ալյասկայի գագաթնաժողովին ԱՄՆ պատվիրակության կազմը

2 րոպեի ընթերցում

Ալյասկայի գագաթնաժողովին ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։

Բացի այդ, պատվիրակության կազմի մեջ են մտնում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։

Ավելի վաղ Մոսկվան հայտնել էր հայտնել էր, որ ռուսական կողմից բանակցություններին կմասնակցեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների ու տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: 

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը նախ կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, այնուհետև՝ 5-ական անդամից բաղկացած պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ։ Դրանից հետո երկու նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն բանակցությունների արդյունքները։ Հանդիպման առանցքային թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։

Միացյալ Նահանգներ

Թրամփ-Պուտին հանդիպումը լուսաբանող լրագրողներին տեղավորել են մարզադաշտում, պատվիրակության անդամներին՝ հանրակացարանում

 

Հայերեն ქართული Русский

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին