Միացյալ Նահանգներ

Թրամփ-Պուտին հանդիպումը լուսաբանող լրագրողներին տեղավորել են մարզադաշտում, պատվիրակության անդամներին՝ հանրակացարանում

1 րոպեի ընթերցում

Թրամփ-Պուտին հանդիպումը լուսաբանող լրագրողներին տեղավորել են մարզադաշտում, պատվիրակության անդամներին՝ հանրակացարանում

Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիս ռուս-ամերիկյան գագաթնաժողովը լուսաբանելու համար ժամանած ռուսաստանցի լրագրողներին տեղավորել են մարզադաշտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է RT-ն։

Գործակալության լրագրողը հայտնել է, որ նման իրավիճակ է առաջացել, քանի որ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի պատճառով հյուրանոցներում ազատ տեղեր չկան։

Լրագրողների «սենյակներն» առանձնացրել են միջնապատերով, նրանց տրամադրվել են ծալովի մահճակալներ։

Իսկ Ալյասկա ժամանած Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մի մասին տեղավորել են տեղի համալսարանի հանրակացարանում։ 

Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի գագաթնաժողովի լուսաբանման համար ամբողջ աշխարհից Անքորիջ է ժամանել ավելի քան 700 լրագրող։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում