Միացյալ Նահանգներ

Լավրովը կմասնակցի Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Լավրովը կմասնակցի Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Այո, ես կարող եմ հաստատել Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մասնակցությունն այդ միջոցառմանը, որը պլանավորվում է Ալյասկայում անցկացնել առաջիկա ուրբաթ օրը», - ասել է նա օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցում, որը հրապարակվել է սոցցանցերում ՌԴ ԱԳՆ էջերում։

Կրեմլը և Սպիտակ տունը անցյալ շաբաթ հայտարարել էին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կհանդիպեն օգոստոսի 15-ին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ գագաթնաժողովը տեղի կունենա Անքորիջում։ CNN-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաների, հաղորդել է, որ հանդիպումը կանցկացվի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում