Քաղաքականություն

Իսլանդիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

1 րոպեի ընթերցում

Իսլանդիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Իսլանդիան ողջունել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ում Իսլանդիայի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Իսլանդիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված կարևոր քայլերը, որոնք միտված են վերջ դնելու տասնամյակներ տևած հակամարտությանը։ Մեր գնահատանքի խոսքն ենք ասում երկու երկրներին ու Միացյալ Նահանգներին այս պատմական ջանքերի համար՝ ուղղված Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ապահովմանը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում