Հայաստան

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-ից 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ 

Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության
վարչապետին 2025 թվականի օգոստոսի 12-13-ը ներառյալ կփոխարինի
փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ 2025 թվականի օգոստոսի 14-15-ը
ներառյալ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: 

Հուլիսի 28-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Սակայն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ, որն արձակուրդի ընթացքում փոխարինում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վարչապետն օգոստոսի 5-ից հետ է կանչվել արձակուրդից։ Օգոստոսի 7-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Վաշինգտոն, որտեղ օգոստոսի 8-ին տեղի էր ունեցել նախ վարչապետի հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այնուհետև եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետի, ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Այցի ընթացքում երկկողմ հուշագրեր են ստորագրվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ստորագրվել է եռակողմ հռչակագիր Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում