Միրզոյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
Նախարարությունից նշում են, որ Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերահաստատված հիմնարար սկզբունքները:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանգրվանի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորանքի և աջակցության համար:
Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել ՀՀ և ՌԴ միջև երկկողմ համագործակցության հարցերի: