Եվրոպական երկրների առաջնորդները, Զելենսկին և Թրամփը օգոստոսի 13-ին հեռախոսազրույց կանցկացնեն

1 րոպեի ընթերցում

Եվրոպական երկրների  առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 13-ին  հեռախոսազրույց կունենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է  Bloomberg-ը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կանցկացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսի 15-ի հանդիպման նախաշեմին:

Գործակալության տվյալներով՝ զրույցին կմիանա նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

 

Հայերեն English