Քաղաքականություն

Հռոմի պապը ողջունել է խաղաղության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը ողջունել է խաղաղության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության վերաբերյալ հռչակագիրը՝ աշխարհում շարունակվող հակամարտությունների ֆոնին հույսի նշան համարելով այն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Vatican News»-ը, կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի պապը սրտանց կոչ է արել միջազգային որոշում կայացնողներին պատասխանատվություն կրել հակամարտությունների լուծումներ փնտրելու համար՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կապակցությամբ:

Այնուհետև Հռոմի պապը շնորհավորել է ստորագրված հռչակագիրը՝ առաջընթացի նշանակալի քայլ համարելով այն:

«Մենք բոլորս հույս ունենք, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղությանը»,-ասել է նա։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում