Քաղաքականություն

ԱՄԷ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին խաղաղության համաձայնագրի հայտարարության առթիվ

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին խաղաղության համաձայնագրի հայտարարության առթիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին խաղաղության վաշինգտոնյան եռակողմ հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի հայտարարության կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու երկու երկրների ժողովուրդներին, և բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցությունների կազմակերպման գործում։ 

Իր միջազգային գործընկերների հետ համագործակցելով, ԱՄԷ-ն հանձնառու է շարունակել ամրապնդել երկխոսությունն ու դիվանագիտությունը՝ ծառայելով համաշխարհային խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը»,-գրել է նա։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում