Քաղաքականություն

Լեհաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հռչակագիրը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հռչակագիրը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված հռչակագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում:

«Մենք մեծ գոհունակությամբ ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։  Միացյալ Նահանգների արժեքավոր աջակցությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հիմքն է՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,-նշված է գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում