Քաղաքականություն

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին վաշինգտոնյան հանդիպման արդյունքում ստորագրված համաձայնագրի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին վաշինգտոնյան հանդիպման արդյունքում  ստորագրված համաձայնագրի կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմական է համարել  Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված համաձայնագիրը և շնորհավորել այդ կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բենիամին Նեթանյահուն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: 

«Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Ես նաև շնորհավորում եմ նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ հաշտեցման և համատեղ բարգավաճման նոր դարաշրջան»,-նշված է Իսրայելի վարչապետի գրառման մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում