Գերմանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ կոչ անելով հնարավորինս շուտ ստորագրել այն

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ  հռչակագրի ստորագրումը և ընդգծել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ 

«Հայաստանն ու Ադրբեջանը նոր գլուխ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար,  որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների և տառապանքների երկարատև պատմությունն է։ Այս օրը ցույց է տալիս երկու  կառավարությունների պատրաստակամությունը՝ բարդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով և գնալ ոչ հեշտ փոխզիջումների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ 

Նա հավելել է, որ այս պահին չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը  որքան հնարավոր է շուտ ստորագրվի և վավերացվի երկու կառավարությունների կողմից։ «Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին»,- ասել է Վադեֆուլը։ 

Հայերեն العربية English Français Русский

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում