Իրանը տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու կարևոր քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և այս իրադարձությունների վերաբերյալ կապի մեջ է երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ 

Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը օգուտ են բերում տարածաշրջանի բոլոր երկրներին։

Ողջունելով երկու երկրների կողմից խաղաղության համաձայնագրի վերջնականացումը՝ Իրանի ԱԳՆ-ն դա  համարել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու կարևոր քայլ։  

Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնել ցանկացած տեսակի արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես իր ընդհանուր սահմանների մոտ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։  

Ընդգծելով իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար քաղաքական, իրավական և տնտեսական միջոցառումների անհրաժեշտությունը՝ Իրանը կարծում է, որ հաղորդակցության ուղիների բացումը և տրանսպորտային ցանցերի ապաշրջափակումը կծառայեն տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն փոխադարձ շահերի, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի շրջանակներում՝ առանց արտաքին միջամտության։  

Իրանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ շահերի վրա՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և տնտեսական զարգացումը ապահովելու համար, այդ թվում՝ տարածաշրջանային ձևաչափերի միջոցով, ինչպիսին է 3+3 մեխանիզմը։ 

Հայերեն العربية English فارسی Français Русский

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս