Քաղաքականություն

Ապագան այսօր է. Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո գրառում է արել

1 րոպեի ընթերցում

Ապագան այսօր է. Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո գրառում է արել

Հայաստաի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Ապագան այսօր է: Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Փաշինյանը։

Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի վարչապետը, ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին համատեղ հռչակագիր Թրամփի ուղու մասին։ 

Ստորագրման արարողությունից առաջ հայտարարվեց, որ ԱՄՆ նախագահը հռչակագիրը կստորագրի որպես վկա, իսկ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ստորագրելով փաստաթուղթը, կհաստատեն իրենց ուղին դեպի խաղաղություն, բարեկեցություն և կայունություն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում