Միացյալ Նահանգներ

ՀՀ վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ հարցերին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ հարցերին

Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

 «Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն հարցերը կարող են ուղարկել [email protected] հասցեին` Երևանի ժամանակով մինչեւ ժամը 02:00-ն: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղղել մեկական հարց:

 Հարցուպատասխանը կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով», - գրել է Բաղդասարյանը։ 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում