Այս տարվա 7 ամսվա ընթացքում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտահանվել է շուրջ 3 տոննա ավելի ծաղիկ
1 րոպեի ընթերցում

2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, Հայաստանից արտահանվել է շուրջ 3 տոննա ավելի ծաղիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, արտահանվել է 2,3 անգամ շատ տոննա ծաղիկ (հիմնականում ձևակերպում են տոննայով)։ Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։.
15%-ով ավել հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։
Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 միլիոն հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 միլիոն հատ»,- գրել է նախարարը: