Թրամփը «պատմական» է անվանել Փաշինյանի և Ալիևի հետ առաջիկա գագաթնաժողովը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը բավական երկար համագործակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության կնքման, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։ 

«Ես անհամբերությամբ սպասում եմ վաղը (խմբ.՝ օգոստոսի 8-ին) Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար։ Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմն՝ առանց հաջողության հասնելու, մինչև այս պահը՝ շնորհիվ Թրամփի», - գրել է ԱՄՆ նախագահը։ 

Նա հավելել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմի հետ և հավելել, որ օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Սպիտակ տանը կմիանան իրեն՝ մասնակցելու խաղաղության փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը։ 

Նախագահ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «միասին հետամուտ լինելու տնտեսական հնարավորությունների, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։ 

«Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որ ճիշտ քայլի են գնում Հայաստանի և Ադրբեջանի հզոր ժողովուրդների համար։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար», - եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ Վաշինգտոնում գործող թղթակիցներից մեկը հայտնել էր, որ հանդիպման ժամանակ կողմերը հիմնականում կենտրոնանալու են տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։  

Քաղաքականություն

Միջանցք այլևս չկա, հիմնական կենտրոնացումը լինելու է տարանցիկ և զարգացման նոր պլանի վրա՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ. Ալեքս Ռաուֆօղլու

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է օգոստոսի 7-ից։ Նա այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որին նվիրել է Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը:

Մշակույթ

Վարչապետի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան այցելությունից

 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատրաստության դեպք է բացահայտվել

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի հայտնաբերման դեպքի հանգամանքները

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հաղորդագրությունները

Պլուտոնը, կյանքի որոնումները Տիեզերքում ու անհայտը բացահայտելու մարդկության անհագ ձգտումը. հարցազրույց ինժեներ Ալան Սթերնի հետ

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում