Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության մեծ մասը ԵԱՏՄ երկրների հետ է

1 րոպեի ընթերցում

2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ու առևտրի հաշվեկշռում գերակշռել է առևտուրը ԱՊՀ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

ԱՊՀ երկրներին է բաժին հասել Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ու առևտրի 37.7 տոկոսը, որից 36.8-ը՝ ԵԱՏՄ պետությունների հետ է:

Եվրամիության երկրների հետ նման հարաբերությունների ծավալը 12 տոկոս է: Առևտրային մնացած բոլոր գործընկերների հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը հանրագումարում 50.3 տոկոս է:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668.6 մլն դոլար, որից շուրջ 3.5 միլիարդը՝ ԵԱՏՄ, 88.4 միլիոնը՝ ԱՊՀ մյուս երկրների, 1.1 միլիարդը՝ ԵՄ և մոտավորապես 4.8 միլիարդը այլ պետությունների հետ: 

Հատկանշական է, որ դիտարկվող ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը կրճատվել է 53.7 տոկոսով, մինչդեռ ԱՊՀ մյուս պետությունների հետ՝ ավելացել է 20.4, իսկ ԵՄ երկրների՝ 9.5 տոկոսով: Այլ երկրների հետ առևտրի ծավալը կրճատվել է 44.6 տոկոսով:   

 

Հայերեն Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն