Միջանցք այլևս չկա, հիմնական կենտրոնացումը լինելու է տարանցիկ և զարգացման նոր պլանի վրա՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ. Ալեքս Ռաուֆօղլու

4 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում գործող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգային հարցերի վերաբերյալ՝ հայտնելով, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվելու հանդիպման արդյունքներով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռաուֆօղլուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ եռակողմ հանդիպմանն ընդառաջ զրուցել է ԱՄՆ մի խումբ պաշտոնյաների հետ, որոնք էլ հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ են հայտնել։ 

Նա նշում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքային տրամաբանությունը դուրս է եկել, հանդիպման ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է  տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ 

«Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։

KyivPost-ում հրապարակված հոդվածում Ռաուֆօղլուն այլ մանրամասներ ևս հայտնել է։ 

Մասնավորապես նա նշել է, որ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ: Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաները հստակ նշել են, որ ԱՄՆ-ն չի տրամադրում «անվտանգության խիստ երաշխիք» կամ ուժեր չի տեղակայում երթուղում: Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար՝ բարձրակարգ օպերատորների հետ համաձայնագրերի միջոցով: 

Ալեքս Ռաուֆօղլուն գրել է նաև, որ օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կստորագրեն մի շարք կարևոր փաստաթղթեր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ 

Ըստ նրա՝ հանդիպման արդյունքներով ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ստորագրելու են համատեղ հռչակագիր՝ ձևակերպելով խաղաղության հասնելու և հարաբերությունների լիարժեք կարգավորման հստակ ուղին, որն ԱՄՆ պաշտոնյաները բնութագրել են որպես «հնարավորինս անշրջելի»։ 

Ռաուֆօղլուն նաև գրել է, որ հանդիպման արդյունքներով նախաստորագրվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստը։ 

Ըստ նրա՝ ստորագրվելու է նաև համատեղ նամակ, որով կողմերը կհայտարարեն ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին։ 

Ալեքս Ռաուֆօղլուն հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր կստորագրի Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ 

Քաղաքականություն

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

 

Հայերեն English فارسی Français Türkçe

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը