2025 թվականի հուլիսի ընթացքում բյուջե մուտքագրվել են 175.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
1 րոպեի ընթերցում

Բյուջե 2025 թվականի հուլիս ամսվա ընթացքում մուտքագրվել են 175.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 29.9 մլրդ դրամով կամ 20.6%-ով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ նշելով նաև, որ մաքսային մարմնի մասով բյուջե են մուտքագրվել 43.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 3.6 մլրդ դրամով կամ 8.9%-ով: