Թրամփի հետ հանդիպմանը կարող է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալելիս կփորձի միջնորդել երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը, որի աղբյուրներն ավելի վաղ հաստատել էին հանդիպումը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, հնարավոր է, հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։

2024 թ. հոկտեմբերին նախագահական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը քննադատել էր իր մրցակից Քամալա Հարիսին՝ նշելով, որ նա «ոչինչ չի արել, երբ 120 000 հայ քրիստոնյաները սարսափելի կերպով հալածվում էին և բռնի տեղահանվում»։ Նա նշել էր, որ «կաշխատի բռնությունն ու էթնիկ զտումները դադարեցնելու» ուղղությամբ և կվերականգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ 

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի